Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը
 Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը
17:55     28 03 2024    
2023 թվականի ընթացքում Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացվել է 340 քրեական գործի նախաքննություն՝ 190 անձի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։

Նա նշել է, որ 27 քրեական գործ կապված է եղել պետական դավաճանության, 12-ը՝ լրտեսության, 7-ը՝ պետական կամ հասարակական գործչի մահափորձի, 35-ը՝ ահաբեկչության, ահաբեկչության նախապատրաստման և Ադրբեջանի Հանրապետության սահմաններից դուրս զինված հակամարտություններին մասնակցելու դեպքերի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ  


Լրահոս