Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Այդ մարդը, ով ազատության մեջ մնաց միայն Ադրբեջանի ողորմածության շնորհիվ, այժմ կրկին ծրագրում է ոտնձգություն կատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Նա կոչ է արել արտաքին ուժերին՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, միջամտել տարածաշրջանի գործերին և հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության դեմ։ Այս անջատողական տարրերը շարունակում են իրենց դիրքավորել որպես «նախագահ», «նախարար», և Հայաստանի կառավարությունը փաստացի աչք է փակում սրա վրա։
Պատահական չէ, որ հարցազրույցը հրապարակվել է ֆրանսիական հրատարակությունում։ Որոշ ուժեր՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, ձգտում են իրենց ստոր աշխարհաքաղաքական ծրագրերը ներկայացնել տարածաշրջան և չեն ցանկանում, որ այստեղ խաղաղություն հաստատվի։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանը դադարեցնի իր ռևանշիզմի և ռազմականացման քաղաքականությունը, բռնի Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհը և պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների իրենց տներ վերադառնալու համար»,- հայտարարել են համայնքում։
Zinvor.info