Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին պաշտոնաթերթին տված հարցազրույցում ասել է Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։
Նա նշել է, որ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով տարբեր անձանց ներգրավում է գաղտնի համագործակցության, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության.
«Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է այդ գործունեությունը և անհապաղ և օպերատիվ կերպով ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր։ Հետագայում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մեր պետության անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու և ճնշելու համար, ընդ որում օպերատիվ իրավիճակը միշտ կլինի մեր վերահսկողության տակ։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին և մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների բոլոր սցենարներին»։
Zinvor.info