Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է.
«Ադրբեջանը միշտ հանդես է եկել օրակարգում իր ազգային շահերին համապատասխանող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկման, ինչպես նաև համապատասխան որոշումների ընդունման օգտին։ Նա հաջողությամբ համագործակցել և շարունակում է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։ Սակայն արտաքին ուժերի ազդեցության տակ որոշ կազմակերպություններ կողմնակալ վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի նկատմամբ»։
Նշվում է, որ Եվրախորհրդարանում նման կողմնակալությունը խրոնիկական երևույթ է դարձել.
«2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը, որը երկակի չափանիշների ևս մեկ օրինակ է, վկայում է Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին։
Բանաձևում ակնհայտորեն արտացոլված են անհեթեթ և վիրավորական արտահայտություններ, որոնք հակասում են միջազգային հարաբերությունների հիմունքներին և դուրս են գալիս քաղաքական էթիկայի նորմերից։ Այն ներառում է նաև գաղափարներ, որոնք պարունակում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ակնհայտ խախտումներ։ Սա բացահայտում է բանաձևի հետևում կանգնած իրական շարժառիթները»։
Ադրբեջանցիների Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ բանաձևը համարում է մեր երկրի դեմ զրպարտչական արշավի բաղկացուցիչ մաս, խստորեն դատապարտում է այս բանաձևը և դեմ է հանդես գալիս ադրբեջանական պետության դեմ ուղղված երկակի չափանիշների քաղաքականությանը»:
Zinvor.info