Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա
 Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում.  Զախարովա
09:07     28 03 2024    
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, տարածքային բոլոր վեճերն ու փոխադարձ հավակնությունները պետք է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

«Նման հարցերը, այդ թվում՝ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը, պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»,- նշել է Զախարովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան