Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունենում Սումգայիթում նահատակի ընտանիքի տանը, մասնակցում են՝ Խոջալուի շրջանի գործադիր իշխանության Զղեկավար Շահմար Ուսուբովը, Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության շրջանային բաժնի պետ Ռահիմ Մուստաֆաևը և հասարակության ներկայացուցիչներ:
Արարողությունից հետո Մահմուդովի աճյունը կհուղարկավորվի Ջեյրանբաթան ավանի գերեզմանատանը։
Աքիֆ Սեիդուլլա օղլու Մահմուդովը սպանվել է՝ 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալու քաղաքի վրա հայ զինյալների հարձակման ժամանակ։
Նա ծնվել է 1962 թվականին Խոջաիւում, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կամավոր միացել է ինքնապաշտպանական ջոկատին։ Մահմուդովը անհետ կորել է 1992 թվականի փետրվարի 26-ից։