Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
14:17     27 03 2024    
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է. «Պարոն նախագահ, մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ այս տարվա փետրվարին Ադրբեջանի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտնում իմ մտադրությունը՝ շարունակելու համագործակցությունն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները։ Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ ադրբեջանական ժողովրդի բարեկեցությունը կշարունակի բարելավվել»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էկվադոր   Ադրբեջան  


Լրահոս