Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:07     27 03 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գերժամկետ զինվորական ծառայության ընդունելություն է հայտարարել:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են նախարարությունից, մինչև 30 տարեկան զինծապարտները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն և անցած են պարտադիր զինվորական ծառայություն, մարտի 27-ից ապրիլի 26-ը կարող են դիմել ադրբեջանական բանակի ուսումնակրթական կենտրոնին առընթեր գործող ընդունող հանձնաժողովներ։

«Գերժամկետ ծառայության զինծառայողների նախապատրաստական դասընթացներ» ընդունվելու համար դիմողներն ընդունող հանձնաժողովների կողմից կուղարկվեն ՊՆ համապատասխան բուժհաստատություններ՝ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշելու համար։ Ռազմաբժշկական հանձնաժողովների որոշմամբ զինվորական ծառայության համար պիտանի ճանաչվածներին կթույլատրվի մասնակցել ընդունելության քննություններին:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս