Գուբադլիում զինամթերք են գտել
Գուբադլիում զինամթերք են գտել
12:22     27 03 2024    
Գուբադլիի շրջանում զինամթերք է հայտնաբերվել:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության Բարդայի տարածաշրջանային խմբում, ոստիկանության Գուբադլիի շրջանային բաժնի աշխատակիցները Մահմուդլու գյուղում մեծ քանակությամբ զինամթերք են հայտնաբերել։

Իրավապահների կողմից հայտնաբերված 1 ականը, 73 ականանետային արկը և մոտ 1000 փամփուշտ փոխանցվել են նշանակման վայր։

Փաստի առթիվ քննություն է տարվում:
Zinvor.info

Հեշթեգներ. Զինամթերք   Գուբադլի  


Լրահոս