Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ և անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը և հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», և ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։
Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»:
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում և այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, և Տավուշի (Թովուզգալա-Խմբ.) չորս բնակավայրերը, որոնք ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է հասնել իր նպատակին ռազմական ճանապարհով», - գրում է պարբերականը: