Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած զինված հարձակումը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած զինված հարձակումը
09:17     23 03 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած սարսափելի հարձակումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հայտարարությունը զետեղված է նախարարության X սոցիալական ցանցի էջում:

Գրառման մեջ նշում է. «Խստորեն դատապարտում ենք Մոսկվայի Մոսկվայի Crocus City Hall-ի վրա կատարված հրեշավոր հարձակումը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ժողովրդին և կառավարությանը։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանը՝ որպես ահաբեկչության զոհ դարձած երկիր, դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս