Մեկնարկել է Սահիբա Գաֆարովայի այցը Շվեյցարիա
Մեկնարկել է Սահիբա Գաֆարովայի այցը Շվեյցարիա
09:01     23 03 2024    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Ժնև քաղաք։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ժնևի միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Գալիբ Իսրաֆիլովը և այլ պաշտոնյաներ։

Այցի շրջանակներում Սահիբա Գաֆարովան կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին, Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի երրորդ համաժողովին և Ասիայի խորհրդարանական վեհաժողովի համակարգող նիստին։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Շվեյցարիա  


Լրահոս