Փաշինյանը մեկնում է Մոսկվա ԵՏՀ գագաթնաժողովին
Փաշինյանը մեկնում է Մոսկվա ԵՏՀ գագաթնաժողովին
11:22     22 03 2024    
Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Մեր աղբյուրը չի հստակեցրել՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, սակայն մեկ այլ աղբյուրից հայտնի դարձավ, որ նա որոշել է մի քանի ժամով մնալ Մոսկվայում։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակից՝ դա քիչ հավանական է»,- նշում է հրատարակությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Մոսկվա  


Լրահոս