Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Հաջիզադեն ընդգծել է, որ Ֆրանսիան աչք է փակել հայկական 30-ամյա ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա և շարունակում է լռել՝ Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դիմաց։ Հաշվի առնելով դա՝ ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներն անհեթեթ են, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ֆրանսիայի վարչապետին, ով դատապարտել է Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումները՝ սեփական ինքնիշխան տարածքում հայկական զինված ուժերի մնացորդների դեմ և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների իբր օկուպացման մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները չեն հակասում. միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին, որի մշտական անդամն է հանդիսանում Ֆրանսիան»,- ասվում է մեկնաբանության մեջ։