Հիքմեթ Հաջիևը՝ Միջին միջանցքի մասնակիցների համար դրա կարևորության մասին
 Հիքմեթ Հաջիևը՝ Միջին միջանցքի մասնակիցների համար դրա կարևորության մասին
14:59     21 03 2024    
Միջին միջանցքի լիարժեք շահագործումը կապահովի չին-ադրբեջանական առևտրի հետագա աճ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցին (CGTN) տված հարցազրույցում ասել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Երկու երկրների միջև զարգանում են տնտեսական և առևտրային հարաբերությունները։ Կապող բաղադրիչը վճռորոշ է նաև առևտրատնտեսական հարաբերություններում։ Միջին միջանցքի ամբողջական գործարկումը կապահովի չին-ադրբեջանական առևտրի հետագա աճ»,- ասել է նա։

«Նման նախագծում, որը հատում է տարբեր երկրների տարածքները, «մեկ պատուհանի» հնարավորությունը շատ կարևոր է հատկապես չինական ընկերությունների համար։ Մենք արդեն աշխատում ենք Ղազախստանի, Վրաստանի հետ և կցանկանայինք գրավել մեր չինացի ընկերներին»,- նշել է նա։

Հաջիևը հավելել է, որ կարևոր է նաև մաքսային կանոնների պարզեցումն ու ստանդարտացումը։

«Մենք նաև ի գիտություն ենք ընդունել՝ Չինաստանի և Ղազախստանի միջև վերջերս ստորագրված Միջին միջանցքի մասին համաձայնագիրը... Մենք անհամբեր սպասում ենք Չինաստան + Կենտրոնական Ասիա և Չինաստան + Կենտրոնական Ասիա + Ադրբեջան հայեցակարգերի զարգացմանը», - ասել է նա։

Նշենք, որ Միջին միջանցքը միացնում է՝ Չինաստանի և Եվրամիության երկրների կոնտեյներային երկաթուղային բեռնափոխադրումների ցանցերը՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի երկրների միջոցով։

Միջին միջանցքը նպաստում է՝ Չինաստանից Թուրքիա, ինչպես նաև եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ավելացմանը։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս