Սոլթան Մամեդովը մեղադրել է Եվրանեսթ ԽՎ-ին թշնամության սերմեր ծլեցնելու մեջ
  Սոլթան Մամեդովը մեղադրել է Եվրանեսթ ԽՎ-ին թշնամության սերմեր ծլեցնելու մեջ
12:18     21 03 2024    
Եվրանեսթ ԽՎ-ն ծառայում է կրկին թշնամության սերմեր ծլեցնելուն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ արտահերթ նստաշրջանի երկրորդ աշխատանքային նիստի ժամանակ ասել է՝ ադրբեջանական պատվիրակության անդամ Սոլթան Մամեդովը։

«Սոցիալական կոմիտեի ներկայացրած զեկույցի քվեարկության արդյունքները ծառայում են՝ ոչ թե խաղաղությանն ու համագործակցությանը «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցների միջև, այլ թշնամության սերմերի ծլեցմանը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին ակտի հիմնական սկզբունքներից մեկը եղել է համագործակցության խթանումը, սակայն այսօր մենք այլ բան ենք տեսնում»,- ասել է նա։

Մամեդովը նշել է, որ ամբողջ աշխարհն այժմ փորձում է լուծել մեծ խնդիրներ՝ դրանք հակամարտություններ են, կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները։

«...ԽՎ զեկույցը չի արտացոլում իրականությունը։ Մեր ներկայացրած առաջարկներն ու ուղղումները չեն ընդունվել, թեև բոլոր առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի և այլ հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերի վրա»,- ընդգծել է պատգամավորը։

Ս.Մամեդովը ասել է նաև, որ Եվրանեսթ ԽՎ-ն պետք է լինի անաչառ և հավասար վերաբերվի իր բոլոր անդամների իրավունքներին։ «Մենք առաջարկել ենք փաստաթղթում արտացոլել ադրբեջանցի փախստականների հարցը։ Ինչո՞վ են նրանք տարբերվում «Արևելյան գործընկերության» մյուս երկրների փախստականներից, որոնց օգնություն է առաջարկվում»: - ասել է նա:

Պատգամավորը հավելել է, որ ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկելու զեկույցին, որը դուրս է գալիս խաղաղ համատեքստի շրջանակներից և հակասում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման նախաձեռնություններին։
Zinvor.info

Հեշթեգներ. Եվրանեսթ   Սոլթան-Մամեդով