Հիքմեթ Հաջիև. Այսուհետև Նովրուզը նշվում է Ադրբեջանի ողջ ինքնիշխան տարածքում
  Հիքմեթ Հաջիև. Այսուհետև Նովրուզը նշվում է Ադրբեջանի ողջ ինքնիշխան տարածքում
21:32     20 03 2024    
Այս տարի Նովրուզի կապակցությամբ տոնական խարույկներ են վառվում Ադրբեջանի ողջ ինքնիշխան տարածքում, այդ թվում՝ Շուշայում և Խանքենդիում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս տարի Նովրուզն առանձնահատուկ է Ադրբեջանում։ Տոնական խարույկներ են վառվում Ադրբեջանի ողջ ինքնիշխան տարածքում՝ ռազմական օկուպացիայից ազատագրված նախկին գորշ գոտիներում։ Ինչպես ասում են, խաղն ավարտվեց

Շնորհավորելով միմյանց Նովրուզի տոնի առթիվ՝ մենք այլևս հույս չենք հայտնում, որ հաջորդ տարի այն կնշենք Շուշայում ու Խանքենդիում։ Մենք արդեն Նովրուզը նշում ենք Շուշայում, Խանքենդիում և օկուպացիայից ազատագրված մյուս հողերում։ ՄԱԿ-ի 2024 թվականի թիվ 3761 թարմացված քարտեզը, որտեղ նշված են համապատասխան աշխարհագրական անվանումները, լավագույնս արտացոլում է նոր իրողությունները»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս