Ադրբեջանը նախագահելու է Եվրանեսթ ԽՎ կոմիտեներից մեկում
 Ադրբեջանը նախագահելու է Եվրանեսթ ԽՎ կոմիտեներից մեկում
11:46     20 03 2024    
Ադրբեջանը նախագահելու է՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի կոմիտեում:

Ինչպես հայտբնում է Zinvor.info-ն, Բրյուսելում Խորհրդարանական վեհաժողովի 11-րդ նստաշրջանում լսվել են կոմիտեների զեկույցները, ընտրվել են նոր նախագահներ և որոշվել են հերթական զեկույցների թեմաները։

Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի կոմիտեի նիստի նախագահությունը հաջորդ տարի անցել է Ադրբեջանին։

Կոմիտեի նախագահ է ընտրվել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրքիշիլին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրանեսթ