Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Մեհրիբան Ալիևան սոցցանցերի իր պաշտոնական էջերում կիսվել է համապատասխան հրապարակմամբ.
«Սիրելի հայրենակիցներ. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի տոնի առթիվ, մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին քաջառողջություն, ուրախություն, երջանկություն և երկար տարիների կյանք։ Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Շնորհակալություն ձեր սիրո, անկեղծության, հարգանքի և ուշադրության համար: Թող այս տոնը, որը բնության զարթոնքի ու թարմացման խորհրդանիշն է, ձեզնից յուրաքանչյուրին բերի առողջություն, փոխըմբռնում և բարեկեցություն: Թող Ալլահը հանգստություն տա մեր բոլոր նահատակների հոգիներին, ովքեր զոհվել են հանուն Հայրենիքի։ Ուժ և համբերություն նրանց հարազատներին ու մերձավորներին: Թող Ամենակարողը միշտ ողորմած լինի մեր ժողովրդի հանդեպ»,- ասվում է հրապարակման մեջ։