Azərsilah-ում քննարկել են գործունեության ոլորտների պլանները
  Azərsilah-ում քննարկել են գործունեության ոլորտների պլանները
17:42     19 03 2024    
Մարտի 18-ին կայացել է՝ «Defense-Industrial Holding Azərsilah» փակ բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի առաջին նիստը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, նիստին մասնակցել են՝ պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը, Դիտորդ խորհրդի նախագահ Ագիլ Գուրբանովը, խորհրդի անդամներ Հիդայաթ Ազիմովը և Անար Մամեդովը։

Նիստում լսվել են զեկույցներ՝ Ադրբեջանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրից բխող խնդիրների կատարման ընթացքի, 2024 թվականի համար Azərsilah-ի գործունեության ուղղությունների մասին պլանների վերաբերյալ, ընդունվել են համապատասխան որոշումներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Azərsilah  


Լրահոս