Հաջիևը նշել է Չինաստանի հետ համագործակցության ոլորտները
  Հաջիևը նշել է Չինաստանի հետ համագործակցության ոլորտները
15:04     19 03 2024    
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս՝ Բաքվի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացմանը, աջակցում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը և պատրաստ է լայնորեն աջակցել միմյանց ընդհանուր հետաքրքրությունների հարցերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդունգի հետ հանդիպմանը ասել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և հասնել ընդհանուր զարգացման և բարգավաճման։

Իր հերթին Ս.Վեյդոնգը նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմավարական ղեկավարությամբ՝ Չինաստանը և Ադրբեջանը սերտ կապեր են պահպանում բոլոր մակարդակներում, զգալի առաջընթաց են գրանցել՝ «Գոտի և ճանապարհ» նախագծի շրջանակներում համագործակցության մեջ և արդյունավետ միջազգային համակարգում է իրականացնում:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս