Փաշինյան. Մենք պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ մեզ չի պատկանում
  Փաշինյան.  Մենք պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ մեզ չի պատկանում
14:26     19 03 2024    
«Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք կանգնենք մեր սահմանի դիրքերին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի (Թովուզգալա - խմբ.) մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում եմ ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Այն, ինչ լեգիտիմ մերն է ստանալու համար, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի:

Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք: Մենք կվերադառնանք ժամանակ առ ժամանակ: Երբ ես կունենամ էական նոր տեղեկատվություն կամ քննարկելու տարբերակներ, ես կգամ էս ֆորմատով էլի կխոսենք: Ես եկել եմ կիսվելու այս տեղեկատվությունը և ձեզ խնդրելու, որ դուք այդ հնարավորությունը տաք, որ մենք հլը ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ, տեսնենք՝ հնարավո՞ր է էս խաղաղ հանգիստ ճանապարհով գնալ և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ֆիքսել: Մենք պետք է ամեն հնարավոր անենք դրա համար, հետո գանք ձեզ ասենք՝ ինը ստացվեց, ինչը չստացվեց», - ասել է Փաշինյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս