Բայրամովն ու Շտայները քննարկել են COP29-ը
Բայրամովն ու Շտայները քննարկել են COP29-ը
11:21     18 03 2024    
Մարտի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայների հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը, խոսելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ համագործակցության դրական արդյունքների մասին, նշել է գոյություն ունեցող գործընկերության շարունակման կարևորությունը։ Նա հյուրին տեղեկացրել է նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստական աշխատանքների մասին։

Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի կողմից ձեռնարկված խաղաղարար նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զանգվածաբար ականապատումը, ինչպես նաև այդ երկրի՝ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելուց հրաժարվելը սպառնում են մեր քաղաքացիների կյանքին և առողջությանը, խոչընդոտում են վերականգնողական աշխատանքներին։ Նա ընդգծել է ականազերծման հարցում միջազգային ջանքերի մոբիլիզացման անհրաժեշտությունը:


Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Շտայներ  


Լրահոս