Համայնք. Հայաստանը համակարգված իսլամաֆոբիայի հայրենիքն է
  Համայնք.  Հայաստանը համակարգված իսլամաֆոբիայի հայրենիքն է
10:23     16 03 2024    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը, որպես իսլամաֆոբիայի առաջին զոհերից մեկը, անկեղծորեն ողջունում է՝ մարտի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ «Իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջոցառումները» բանաձևը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։

«Մենք միշտ ակտիվորեն ավանդ ենք ներդրել՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարում միջազգային ջանքերին։ Անցյալ տարի այս հարցի վերաբերյալ մեր դիմումը տարածվեց՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ։

Այս բանաձևը, որին կողմ է քվեարկել պետությունների մեծամասնությունը, չի աջակցվել Հայաստանի կողմից։ Հաշվի առնելով, որ Հայաստանը համակարգված իսլամաֆոբիայի հայրենիքն է, նրա դիրքորոշումը բանաձևի վերաբերյալ զարմանալի չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանը, պետական մակարդակով իսլամաֆոբիայի քաղաքականություն վարելով, մահմեդականների նկատմամբ իրականացրել է տոտալ էթնիկ զտումներ և ավերել է մահմեդական սրբավայրերն ու գերեզմանատները։ Հայաստանը փառաբանում է մահմեդականների դեմ ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարածներին։ Այս երկիրը մինչ օրս թույլ չի տալիս վտարված ադրբեջանցիներին վերադառնալ հայրենի հողեր։

Իսլամաֆոբիայի և այլատյացության դեմ պայքարում միավորված բոլոր պետություններին կոչ ենք անում՝ դատապարտել Հայաստանի իսլամատյաց քաղաքականությունը և աջակցել այնտեղից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ»,- ասված է համայնքի հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս