Ալիևը՝ Ֆրանցիսին. Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել Ադրբեջանի տարածքներում
  Ալիևը՝ Ֆրանցիսին.  Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել Ադրբեջանի տարածքներում
17:45     15 03 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 15-ին ընդունել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ ՄԱԿ-ի և նրա կառույցների հետ Ադրբեջանի համագործակցության կապակցությամբ։ Դենիս Ֆրենսիսը բարձր է գնահատել Ադրբեջանի ներդրումը՝ բազմակողմ դիվանագիտության և միջմշակութային երկխոսության մեջ։

Զրույցի ընթացքում նշվել է՝ Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հիմքը կազմող՝ հիմնարար սկզբունքների առաջմղումը և կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված՝ Արևելյան Եվրոպայի խմբում կոնսենսուսի ձեռքբերումն ինքնին հանդիսանում է խաղաղության օրակարգի անբաժանելի մասը։

Պետութան ղեկավարը հայտնել է, որ օկուպացիայի ընթացքում Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել Ադրբեջանի տարածքներում՝ ընդգծելով, որ դա խոչընդոտում է ազատագրված տարածքների վերականգնման և շինարարական աշխատանքներին և շարունակում է վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին։ Նախագահն ասել է, որ Ադրբեջանը ականների խնդիրը լուծում է սեփական հնարավորությունների հաշվին, և այդ հարցում կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո, մեր ավելի քան 350 քաղաքացիներ զոհվել և վիրավորվել են ականների միջադեպերի հետևանքով։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ֆրանցիս  


Լրահոս