Առանձին համազորային բանակը կիրառել է հրետանային կայանքներ և անօդաչու թռչող սարքեր
  Առանձին համազորային բանակը կիրառել է հրետանային կայանքներ և անօդաչու թռչող սարքեր
16:04     15 03 2024    
Առանձին համազորային բանակի հրթիռային և հրետանային միավորումներում, զորամասերում և ստորաբաժանումներում շարունակվում են մարտական պատրաստության գործնական պարապմունքները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, պարապմունքներին ներառված են՝ ինքնագնաց և քարշակվող հրետանային կայանքներ, Qasırğa, Smerch, Grad համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետային մարտկոցներ և հետախուզական ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը՝ պայմանական հակառակորդի գործողություններին հետևելու և թիրախները հայտնաբերելու անօդաչու թռչող սարքերի և հետախուզական սարքավորումների միջոցով, ինչպես նաև կրակային առաջադրանքներ կատարելիս: Վվարժանքների ընթացքում զինծառայողները կատարել են թիրախների կոորդինատների ճշգրիտ որոշման առաջադրանքներ՝ սպառազինության մեջ գտնվող անօդաչու թռչող սարքերի և լազերային հեռաչափերի օգնությամբ:

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ