Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանը վերջ դնելով օկուպացիային՝ դրեց տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմքը։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ երեք երկրների միջև առկա են հաջողակ տարածաշրջանային տնտեսական համագործակցության կապեր, իրականացվում են տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խոշոր տնտեսական նախագծեր, իսկ ընթացիկ նախագծերը նպաստում են Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային կապերին։