Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այսօր Բաքվի Գարադաղի շրջանից Ֆիզուլի քաղաք է ուղևորվել ևս 35 նախկին տեղահանվածների ընտանիք՝ ընդհանուր առմամբ, 151 հոգի: Այդ ընտանիքներից 23-ը (94 մարդ) ժամանակավորապես բնակվում էր Բաքվում, 5-ը՝ (20 հոգի) Սումգայիթում, 3-ը՝ (18 հոգի) Ֆիզուլիի շրջանում, 2 ընտանիք՝ (12 հոգի) Բեյլագանի շրջանում, 1 ընտանիք՝ (4 հոգի) Աբշերոնի շրջանում, ևս 1 ընտանիք (3 հոգի)՝ Իմիշլիի շրջանում:
Այսպիսով, Ֆիզուլի քաղաքում մշտական բնակություն հաստատած ընտանիքների թիվը կհասնի 562-ի (2120 մարդ):