Մեկնարկել է Բաքվի XI գլոբալ ֆորումի երկրորդ օրը
  Մեկնարկել է Բաքվի XI գլոբալ ֆորումի երկրորդ օրը
10:14     15 03 2024    
Բաքվում մեկնարկել է «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի երկրորդ օրը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ֆորումը, որը կտևի մինչև մարտի 16-ը, կազմակերպվել է Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո։

Ակնկալվում է, որ ֆորումի երկրորդ օրվա ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Լավ խոսքից մինչև գործ. ի՞նչ նպատակներ պետք է դնել COP29-ի առջև», «Մեր գոյատևման ֆինանսավորումը. կլիմայական արդարություն», «Առողջություն բոլորի համար», ինչպես նաև «Տարածաշրջանային ռազմական և տնտեսական դաշինքների դերը»:

Նշենք, որ Բաքվի XI գլոբալ ֆորումին մասնակցում են բազմաթիվ երկրների, ինչպես նաև ազդեցիկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 350 հյուրեր աշխարհի ավելի քան 70 երկրներից։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքվի-XI-գլոբալ-ֆորում  


Լրահոս