Բայրամով. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության զարգացմանը
  Բայրամով.  Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության զարգացմանը
09:09     15 03 2024    
Միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգում առկա ճգնաժամերն ու մարտահրավերները հասկանալու և դրանց արձագանքելու համար առաջին հերթին կարևոր է իմանալ, թե ինչպես է գործում ժամանակակից համակարգը և ինչով է այն տարբերվում նախկին համակարգերից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային նիստում։

Նա ընդգծել է, որ մի շարք գործիքներ, որոնք երկար տարիներ օգտագործվել են գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի համար, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, այսօր ընտրովի մոտեցում են ցուցաբերում և արտահայտում են սահմանափակ թվով երկրների շահերը, ինչը այդ գործիքները դարձնում է ոչ միայն անարդյունավետ, այլև հանգեցնում է նրանց նկատմամբ վստահության կորստի:

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ գոյություն ունեցող մեխանիզմները նախատեսված են դասական մարտահրավերներին դիմակայելու համար և, հետևաբար, արդյունավետ չեն ժամանակակից, ոչ ավանդական մարտահրավերների դեմ պայքարում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և արհեստական ինտելեկտը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով  


Լրահոս