Ջեյհուն Բայրամովը՝ գլոբալ անվտանգության մասին
 Ջեյհուն Բայրամովը՝ գլոբալ անվտանգության մասին
19:11     14 03 2024    
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հարևանների հետ հարաբերություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակում «Պատերազմի և խաղաղության մասին. «ռեալպոլիտիկի վերադարձը» թեմայով պանելային քննարկումների ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Տարածաշրջանային մակարդակով մոտենալու դեպքում դա կբերի խնդրի լուծման լավ փորձի: Այնուհետև այս պրակտիկան կարող է կիրառվել գլոբալ մակարդակով: Այդ ժամանակ մենք կկարողանանք մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության գործում»,- նշել է նախարարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս