Եվրոպացի լրտեսները Հայաստանում «ցարիբոգ» են. «Հրապարակ»
 Եվրոպացի լրտեսները Հայաստանում «ցարիբոգ» են.  «Հրապարակ»
18:31     14 03 2024    
ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող ԵՄ դիտորդները Հայաստանում քիչ-քիչ «ցարիբոգի» կարգավիճակ են ստանում, այսինքն՝ Հայաստանում նրանք բարձր են ամենքից և ամեն ինչից, անգամ՝ օրենքից։ ՀՀ հակառուս իշխանությունները եվրոպացիներին քծնում են նույնիսկ ՀՀ օրենսդրության հաշվին»։

Ըստ Zinvor.info-ն՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Բանն այն է, որ ԱԺ-ի վավերացմանն է ներկայացվել տարեվերջին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որը կարգավորում է ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը, թեև դիտորդները Հայաստան են եկել 2023 թվականի փետրվարի 20-ին, և ստացվում է, որ մինչ օրս Հայաստանում գործում են առանց որևէ իրավական հիմքի՝ ի տարբերություն, օրինակ, ռուս սահմանապահների, որոնք Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի հիման վրա են իրականացնում իրենց առաքելությունը։

Սակայն ամենասարսափելին այն է, որ բուն դիտորդները ևս անձեռնմխելի են, նրանց այնպիսի անձեռնմխելիություն է տրված, որը Հայաստանում որևէ մեկը չունի։ Ըստ այդ համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ՀԵՄԱ-ի անձնակազմը չի կարող որևէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել»։ Այսինքն՝ եթե վերջիններս Հայաստանում հանցագործություն կատարեն, օրինակ՝ մարդ սպանեն ու բռնաբարեն, գողություն կամ խարդախություն անեն, ապա Հայաստանի իրավապահները ոչինչ չեն ձեռնարկելու», - գրում է թերթը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՀԵՄԱ  


Լրահոս