Ըստ
Zinvor.info-ն՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Բանն այն է, որ ԱԺ-ի վավերացմանն է ներկայացվել տարեվերջին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որը կարգավորում է ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը, թեև դիտորդները Հայաստան են եկել 2023 թվականի փետրվարի 20-ին, և ստացվում է, որ մինչ օրս Հայաստանում գործում են առանց որևէ իրավական հիմքի՝ ի տարբերություն, օրինակ, ռուս սահմանապահների, որոնք Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի հիման վրա են իրականացնում իրենց առաքելությունը։
Սակայն ամենասարսափելին այն է, որ բուն դիտորդները ևս անձեռնմխելի են, նրանց այնպիսի անձեռնմխելիություն է տրված, որը Հայաստանում որևէ մեկը չունի։ Ըստ այդ համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ՀԵՄԱ-ի անձնակազմը չի կարող որևէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել»։ Այսինքն՝ եթե վերջիններս Հայաստանում հանցագործություն կատարեն, օրինակ՝ մարդ սպանեն ու բռնաբարեն, գողություն կամ խարդախություն անեն, ապա Հայաստանի իրավապահները ոչինչ չեն ձեռնարկելու», - գրում է թերթը։
Zinvor.info