Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին՝ ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը:
Տեղեկացնելով կանաչ անցման ոլորտում Ադրբեջանի կոնկրետ քայլերի մասին՝ երկրի ղեկավարն այս համատեքստում մասնավորապես ընդգծել է անցյալ տարվա հոկտեմբերին 230 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի բացումը և Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագիծը։
«Այսպիսով, COP29-ը մեր առաջին հնարավորությունը կլինի ցույց տալու, որ անկախ ապրող և որևէ մեկից կախվածություն չունեցող երկիրը կարող է հաջողությամբ զարգանալ: Սա մեր քաղաքականության ճշտության ցուցադրումն է։ Այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է վերջին երեսուն տարիների ընթացքում: Գործնական տեսանկյունից մենք հնարավորություն կունենանք նպաստելու համերաշխությանը»,- ասել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info