Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային նիստին։
Հաջիևն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, թեև Ադրբեջանը ձգտում է կայուն տարածաշրջան կառուցել։ Դա արվելու է ՄԱԿ-ի հայեցակարգի հիման վրա։
«Մենք բազմակողմանի ճգնաժամ ենք ապրում: Միջազգային կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելը հիմնական խնդիրներից է։ Օրինակ՝ COVID-19-ի պատճառած վնասն ամբողջությամբ չի վերականգնվել։ Բայց Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info