Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին՝ ելույթ ունենալով «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը:
Ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ գործընթացը, պետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն արդեն վերսկսվել են։ «Մենք կարծում ենք, որ խաղաղությունը հասանելի է։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք վերականգնել ենք պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը։ Եվ հիմա եկել է տարածաշրջանում թշնամանքը դադարեցնելու ժամանակը»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը:
Zinvor.info