Ռամիլ Հասանը՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին
 Ռամիլ Հասանը՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին
14:21     14 03 2024    
Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահի տեղակալ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանը մասնակցում է՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման ֆորումին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռամիլ Հասանն անդրադարձել է վերաբնակեցման խնդրին, որը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմնական դժվարություններից մեկն է։ Ռամիլ Հասանը նշել է, որ Հայաստանը, որը էթնիկական զտում է իրականացրել իր տարածքում ավելի քան 300 հազար ադրբեջանցիների, և ընդհանուր առմամբ դրանից տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ, հեռու է խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուց, ինչը հանդիսանոււմ է՝ կայուն զարգացման 16-րդ նպատակի հիմնական խնդիրը։

Ռամիլ Հասանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար, և դա ոչ միայն մարդու միջազգային իրավունքների պահանջն է, այլև կարևոր քայլ է՝ տարածաշրջանում կայուն զարգացման և խաղաղության ճանապարհին։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել այս հարցին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս