Ռիշի Սունակ. Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության կհասնեն մինչև COP29-ը
  Ռիշի Սունակ.  Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության կհասնեն մինչև COP29-ը
14:14     14 03 2024    
«Շնորհավորում եմ ձեզ Բաքվի գլոբալ ֆորումը անցկացնելու կապակցությամբ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` Բաքվի XI գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողությանը իր դիմումում։

Ռիշի Սունակը նշել է, որ նոյեմբերին Բաքուն կհյուրընկալի COP29-ը. «Ես հավատում եմ, որ Ադրբեջանը արժանապատվորեն կիրագործի այս մարտահրավերը։ Մենք պետք է կրճատենք գլոբալ արտանետումները. Մեծ Բրիտանիան հավատարիմ է Փարիզի պարտավորություններին` որպես նավթ և գազ արդյունահանող երկիր, և մենք հասկանում ենք արդար անցումը ընդունելու անհրաժեշտությունը: Մենք պետք է հասնենք հավակնոտ արդյունքների, որոնք տրիլիոնավոր միջոցներ կհավաքեն կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի, ԱՄԷ-ի և Բրազիլիայի համատեղ գործունեությունը այս ոլորտում։ Մենք պատրաստ ենք այս ոլորտում կիսվել Գլազգոյում ձեռք բերված փորձով»։

Ռիշի Սունակը նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են. «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հետ կապված։ Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության կհասնեն մինչև COP29-ը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   COP29  


Լրահոս