Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ կողմերը համեմատել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ «ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան աջակցելը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերում»։
Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի թեմաները, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Այս համատեքստում ռուսական կողմը մատնանշել է՝ Միացյալ Նահանգների գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմին սպառազինության ապահովելը դադարեցնելը, Ուկրաինայի ղեկավարության կողմից Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը վերացնելը, ինչպես նաև Կիևի կողմից նոր աշխարհաքաղաքական իրողությունների սթափ ընկալումը, նշել են ԱԳՆ-ում։