ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականը կրկին Երևանում է
 ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականը կրկին Երևանում է
16:51     13 03 2024    
Երկամսյա ընդմիջումից հետո կրկին Երևանում է ԱՄՆ Պետդեպի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով բանակցություններ է վարել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, Միրզոյանն ու Բոնոն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը:

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Միրզոյանը վերահաստատել է գործընթացը ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա կյանքի կոչելու հարցում Հայաստանի հետևողական մոտեցումը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան  


Լրահոս