Պրոֆեսոր Խաչիկյան. մեր գնացքը սլանում է դեպի անդունդ
 Պրոֆեսոր Խաչիկյան. մեր գնացքը սլանում է դեպի անդունդ
15:27     13 03 2024    
«Ձեր հարցին, թե Եվրոպան ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը՝ ոչ, նախ ուզում եմ ասել, որ սա մեր դիվանագիտության պարտությունն է, որովհետև մենք ազդեցություն չունենք Մոսկվայում, Մինսկում, և այդ երկրներն Ադրբեջանի կողքին են»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մասամբ, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ մեր պատասխանատվությունն է, որ չկարողացանք խաղալ այս դիվանագիտական խաղը։ Դա ճիշտ է, որ նրանք այժմ կախված են Ադրբեջանից։ Նրանք սերտ հարաբերություններ ունեն, և շահերը համընկնում են և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, բայց այս ուղղությամբ պետք էր աշխատել, մենք դա չարեցինք։ Այն, որ իրենք (ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը - Խմբ.) չեն ճանաչում, որ Հայաստանը ճշգրիտ սահման ունի, դա շատ վատ է, դա պետք է դատապարտել։ Սակայն նրանք առաջարկեցին զորավարժություններ անցկացնել Հայաստանում, առաջարկեցին մեզ իսկական զինտեխնիկա մատակարարել, բայց մենք հրաժարվեցինք դրանից։

Ինչպե՞ս կարող ենք Ռուսաստանին փոխարինել Արևմուտքում։ Մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս առանց այլընտրանքի, իսկ նրանք մեզ ոչինչ չեն ասում, բացի գեղեցիկ խոստումներից։ Նրանք ասում են՝ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում մեր անվտանգության համար:

Մենք թշնամություն ենք անում մեր տարածաշրջանի բոլոր հարևանների հետ, որոնք ասում են. «Ինչո՞ւ եք այստեղ բերում ՆԱՏՕ-ի ուժերին և եվրոպացի դիտորդներին»: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այս գնացքը սլանա դեպի անդունդ։ Մենք կմնանք լիակատար շրջափակման մեջ, ինչպես դա եղավ 100 տարի առաջ»,- ասել է պրոֆեսորը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս