Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է. «Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ձեր բոլոր հավատակիցներին՝ Թագադրման օրվա կապակցությամբ։
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացմանը։ Մեր միջև երկար տարիների ընթացքում ձևավորված անկեղծ երկխոսությունն ու փոխըմբռնումը ծառայում են՝ համամարդկային արժեքների պահպանմանը և տարբեր կրոնների ու մշակույթների ներկայացուցիչների միջև համերաշխության հաստատմանը։
Երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Ադրբեջանի բազմամշակութայնության և ներառականության ավանդույթներին, աշխարհում միջկրոնական և միջմշակութային փոխըմբռնման խթանման գործում ունեցած դերին Ձեր կողմից տրված բարձր գնահատականի համար։
Վստահ եմ, որ Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև օրինակելի համագործակցության մթնոլորտը այսուհետ էլ կծառայի՝ քաղաքակրթությունների միջև փոխվստահության միջավայրի ստեղծմանը:։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ Ձեր բարձրագույն առաքելության մեջ՝ հանուն սուրբ նպատակների»։