Ինչպես անզգուշությունը պատճառ դարձավ Ղարաբաղում ոստիկանների զոհվելուն
 Ինչպես անզգուշությունը պատճառ դարձավ Ղարաբաղում ոստիկանների զոհվելուն
09:45     13 03 2024    
Մարտի 13-ին, գիշերվա ժամը երեքի սահմաններում, օկուպացիայից ազատագրված տարածք ուղարկված ոստիկանության աշխատակիցները զոհվել են՝ ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ին։

Ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու արդյունքում՝ մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկան Ռամիզ Իսմայիլովը (ծնված 1982 թ.) և ոստիկանության շարքային Աբիդ Մուստաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը զոհվել է տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Միջադեպի փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ  


Լրահոս