Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին մարտի 12-ին ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ադրբեջանի մշակույթի և արվեստի գործիչների, Ֆիզուլի քաղաքի բնակիչների և Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործական կենտրոնի ապագա սաների հետ հանդիպմանը։
«Սրանք ոչ միայն խոսքեր են, այլ մեծ ծավալի աշխատանք է, որը պետք է կատարվի մեր երկրների կառավարությունների կողմից, քանի որ համաձայնագրերը շատ լուրջ են, շատ նշանակալից, և դրանք, անշուշտ, խթան կհաղորդեն մեր տնտեսությունների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է։ Դրա համար էլ ես շատ լավատես եմ մեր երկրների միջև ապագա համագործակցության հարցում»,- նշել է Ղազախստանի նախագահը։
Zinvor.info