Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։ «Դավիթ Իգնատիուսը, ով խոսք անգամ չի ասում Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության դեմ Հայաստանի վայրագությունների, մեր նյութամշակութային հուշարձանների ոչնչացման, բնիկների հայրենի հողերից արտաքսվելու և նրանց վերադարձի իրավունքի մասին, մտահոգված է միայն ղարաբաղցի հայերի իրավունքներով: Սա ցույց է տալիս, թե որքան հեռու է նա պրոֆեսիոնալ լրագրությունից և ապացուցում է իր երեսպաշտությունն ու կեղծավորությունը։
Կուզենայինք այդ «լրագրողին» ևս մեկ անգամ հիշեցնել, որ հենց ադրբեջանական կողմն է ենթարկվել անարդարության, ադրբեջանական տարածքներն են օկուպացվել, և հենց ադրբեջանցիներն են բռնի կերպով վտարվել հայրենի հողերից։ Արևմտյան ադրբեջանցիների խաղաղ վերադարձի իրավունքն անհերքելի է, և այս հարցը պետք է լուսաբանվի միջազգային լրատվամիջոցների կողմից», ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info