Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ակորդներ» կայքին, այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի և Ղազախստանի Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մենք մանրամասն քննարկեցինք մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը, միջազգային ասպարեզում փոխգործակցությանը վերաբերող բառացիորեն բոլոր հարցերը և եկանք ընդհանուր հայտարարի։ Ղազախստանն ու Ադրբեջանը իրականում ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ։ Հեռանկարները շատ լավ են՝ հաշվի առնելով այն ըմբռնումը, որ կառավարությունները կիրականացնեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն այսօր՝ ստորագրված փաստաթղթերի և համաձայնագրերի տեսքով»,- ասել է Տոկաևը։
Zinvor.info