Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները շփվում են Խանքենդիի հայ բնակիչների հետ
 Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները շփվում են Խանքենդիի հայ բնակիչների հետ
13:45     11 03 2024    
Այս տարվանից Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության (ԱԿՄԸ) աշխատակիցները սկսել են այցելել Խանքենդի քաղաքի և նրա շրջակայքի հայազգի բնակիչներին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է՝ ԱԿՄԸ-ի փոխնախագահ Գաֆար Ասկերզադեն։

«Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները շփվում են Խանքենդիի հայ բնակիչների հետ՝ նրանց համար բերելով սնունդ և հիգիենայի պարագաներ։ Մեր դիտարկումներն ու հարցումները հիմք են տալիս ասելու, որ Ադրբեջանի պետությունը այդ քաղաքացիներին ամբողջությամբ ապահովում է սննդով, հագուստով և բժշկական սպասարկմամբ, այսինքն՝ այն ամենով, ինչ անհրաժեշտ է մարդուն նորմալ կյանքի համար։ Նրանցից ոչ մեկը ոչ մի բանի կարիք չունի։ Մենք պարզապես այցելում ենք նրանց՝ համաձայն մեր կազմակերպության առաքելությանն ու մանդատին, այսինքն՝ գործում ենք մեր կանոնադրական պարտավորությունների համաձայն»,- ասել է Գաֆար Ասկերզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Կարմիր  


Լրահոս