Ադրբեջանում սկսվել է Ռամազան ամիսը
 Ադրբեջանում սկսվել է Ռամազան ամիսը
09:32     11 03 2024    
Ադրբեջանում սկսվել է մահմեդականների սուրբ Ռամազան ամիսը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս տարի Ռամազանի 1-ին օրն ըստ Գրիգորյան օրացույցի՝ ընկնում է մարտի 11-ին։

Կովկասի մահմեդականների վարչությունը (ԿՄՎ) ֆեթվա է հրապարակել մուսուլմանների համար ծոմ պահելու մասին։

ԿՄՎ -ի կողմից պատրաստված Ռամազան ամսվա հատուկ օրացույցի համաձայն՝ առաջին «Նախասահմանման գիշերը» («Ահյայի գիշերը») ընկնում է մարտի 28-ին (27-ի լույս 28-ի գիշերը), երկրորդը՝ մարտի 30-ին (29-ի լույս 30-ի գիշերը), երրորդը՝ ապրիլի 1-ին (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը) և վերջինը՝ ապրիլի 5-ին։

Իսլամի պահանջների համաձայն՝ Ռամազանի ընթացքում ցերեկային ժամերին չի կարելի ուտել, խմել, ծխել և այլն: Այս արգելքները չեն վերաբերում երեխաներին, հիվանդներին, հղի կանանց, նրանց, ովքեր կռվում են ռազմաճակատում կամ տնից հեռու են գտնվում:

Ծոմապահությունը սկսվում է Ռամազան ամսվա նորալուսնի ժամանակ և տևում է 29-30 օր: Ղուրանում գրված է. «Կերեք և խմեք մինչև լուսաբաց, մինչև սպիտակ թելը կտարբերվի սև թելից. ապա ծոմ պահեք մինչև գիշեր»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռամազան-ամիսը  


Լրահոս