Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները համարում են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, քննչական գործընթացին և դատական իշխանության անկախությանը։
«Ֆրանսիան, որպես երկիր, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, անկարգությունների ժամանակ սպանվում են ցուցարարներ, օրենսդրական կառույցներում տարածված են կաշառակերությունն ու կոռուպցիան, լայնորեն դրսևորվում է իսլամաֆոբիան և տեղի են ունենում հարձակումներ մուսուլմանների վրա և որևէ քայլ չի ձեռնարկվում մարդու այս և այլ իրավունքների խախտումների դեմ, բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել Ադրբեջանին»,- ասվում է հայտարարության մեջ։