Աշտիանին Պապիկյանին. Անվտանգությանը պետք է աջակցեն տարածաշրջանի երկրները
  Աշտիանին Պապիկյանին.  Անվտանգությանը պետք է աջակցեն տարածաշրջանի երկրները
17:43     07 03 2024    
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը՝ չորեքշաբթի հանդիպում են անցկացրել Թեհրանում, որտեղ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են հայկական ԶԼՄ-ները։

Իրանցի նախարարը հայտնել է Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանի հարցում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին։

Տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ նա ասել է, որ տարածաշրջանային անվտանգությանը պետք է աջակցեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս